Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի դեսպանը՝ Նիկոլ Փաշինյան- Էմանուել Մակրոն հանդիպման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledsqqw

Ֆրանսիան շարունակելու է սատարել Հայաստանին: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նոր դինամիկա են հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանն, ասաց

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:

«Սրանով հնարավորություն ընձեռնվեց Ֆրանսիային վերահաստատելու, որ Ֆրանսիան սատարելու է Հայաստանին:  Օժանդակությունը կլինի ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի  ձեւաչափով ե՛ւ Եվրամիության ներսում: Ֆրանսիայի նախագահը ողջունեց Նիկոլ Փաշինյանի ստանձնած բարեփոխումների  քաղաքականությունը  եւ շեշտեց, որ  կրթության, մշակույթի, տնտեսության  ոլորտում համագործակցությունները պետք է շարունակեն զարգացում ապրել»:

Ֆրանսիան հավատարիմ է իր պարտավորություններին չմատակարարել զենք-զինամթերք հակամարտության գոտիներին՝ անդրադառնալով օրերս ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք չմատակարարելու արգելքը:

«Այդ լուրերին ծանոթանալուց  հետո մենք հերքեցինք այն եւ դա հնարավորություն տվեց մեզ ևս մեկ անգամ ընդգծելու մեր դիրքորոշումը՝ Ֆրանսիան մանրակրկիտ, բծախնդրորեն հանձնառու է և հարգում է իր ստանձնած պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից, այսինքն՝ զերծ մնալ և ընդհանրապես չմատակարարել ո՛չ զենք, ո՛չ զինամթերք, որոնք ենթադրվում է, կարող են օգտագործվել այս պարագայում Լեռնային Ղարաբաղում»:

Դեսպանն  ընդգծեց, որ Ֆրանսիան հաստատամ է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել ուժի կրրառմամբ, այլ միայն խաղաղ տարբերակով: