Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարադատության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին

Պաշտոնական
VAG0978s2

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու և, մասնավորապես, դատաիրավական ոլորտում հարաբերությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Դեսպան Կոպիրկինը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կներդնի բոլոր ջանքերը հայ-ռուսական համագործակցությունն ամապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:        ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն