«Բանանցը» չդիմացավ «Սարաեւոյի» մեկնարկային ճնշմանն ու երեւանյան շոգին (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում այսօր Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում հյուրընկալեց բոսնիական «Սարաեւոյին»:

 

Հանդիպումն անցավ անչափ շոգ եւ տոթ եղանակային պայմաններում: Հաշվի առնելով դա, բոսնիացի ֆուտբոլիստները շատ ակտիվ սկսեցին խաղը եւ հենց սկզբից ուժեղ ճնշում գործադրին «Բանացի» դարպասի վրա: Այդ մարտավարությունն արդարացրեց իրեն եւ հյուրերն արդեն 21-րդ րոպեին արդեն 2:0 հաշվով առջեւում էին:

 

«Բանանցը» 34-րդ րոպեին թեեւ տուգանային հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց, քանի որ շոգ եղանակը թույլ չէր տալիս գործել բարձր տեմպով, ինչը, բնականաբար, ձեռնտու էր բոսնիացիներին:

 

Արդյունքում, մեր թիմը սեփական դաշտում 1:2 հաշվով պարտություն կրեց եւ նվազեցրեց հաջորդ փուլ մտնելու հնարավորությունը: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին, Սարաեւոյում: