Ռոջեր Ֆեդերերը չկարողացավ պահպանել երկու սեթի առավելությունը

Աշխարհի առաջին ռակետ եւ Ուիմբլդոնի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը ընթացիկ մրցաշարի քառորդ եզրափակիչում անսպասելի պարտվեց Կեւին Անդերսոնին:

 

Հանդիպումը տեւեց 4 ժամ 17 րոպե: Առաջին երկու սեթում հաղթանակ տարավ շվեյցարացի թենիսիստը՝ 6:2, 7:6: Սակայն երրորդ սեթից սկսած առաջին ռակետը տեղի տվեց եւ զիջեց մնացած սեթերում՝ 5:7, 4:6, 11:13:

 

Այդպիսով, Ռոջեր Ֆեդերերն առաջին անգամ պարտվեց հարավաֆրիկացի թենիսիստին (նախկինում նա չորս հաղթանակ էր տարել անձնական հանդիպումներում) եւ վայր դրեց իր լիազորությունը: Քեւին Անդերսոնը կիսաեզրափակիչում կհանդիպի Միլոշ Ռաոնիչ – Ջոն Իզներ զույգի հաղթողի հետ: