Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անին տեղափոխել են Երեւան (տեսանյութ)

Հասարակություն
Lgyw8T__m1Q

Հազար ու մի եկեղեցիների մայրաքաղաք Անին լուսանկարների միջոցով Երևան է տեղափոխվել։ «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը «Անադոլու քյուլթուր» , Եվրասիայի համագործակցության հիմնադրամի և Նորվեգիայի մշակութային ժառանգության ինստիտուտի համատեղ աշխատանքի արդյունքն է: Երկու տարի առաջ «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը աշխարհի տարբեր ծայրերից հետազոտողների՝ պատմաբանների, ճարտարապետների և մշակութաբանների խումբ է հավաքել՝   հետազոտություն անելու համար։   Արդյունքում ծնվեցին նաեւ ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները։ «Ցանկանում ենք Անին հաջորդ սերունդների համար ավելի ճանաչելի դարձնել, քանի որ այն աշխարհում շատ կարևոր մշակութային ժառանգություն է»,- ասում է ցուցահանդեսի կոորդինատոր Քուբիլայ Օզմենը: Մինչեւ օգոստոսի 26-ը ցուցահանդեսը հանգրվանելու է Երեւանում։  Ապրիլին  այն բացվել էր Ստամբուլում. «Իմ կարծիքով Թուրքիայի նոր, երիտասարդ սերունդը հիմա առավել քան երբևէ տեղյակ է Անիի պատմությանը, նմանատիպ նախագծերը շատ կարևոր են և նպաստում   են հարևան ժողովորդների  միջեւ  փոխըմռնման հաստատմանը»,- նշում է կազմակերպիչը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը, այս դեպքում նա կարեւորը  համարում է քաղաքական կամքը։