Մերժում ստացած ուսանողները բարձրաձայնում են խախտումների մասին (տեսանյութ)

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու մրցույթի արդյունքները ոչ բոլորին է գոհացրել։ Հանձնաժողովը գնահատել է նաեւ  ուսանողների կրթությունը շարունակելու մոտիվացիան, ինչն ըստ մերժում ստացածների օբյեկտիվ չէր կարող լինել.

«Մոտիվացիան հնարավոր չէ գնահատել: Բանն այն է, որ հաստակ չափորոշիչ չկա և նախարարությունը չի կարող հիմնավորել, թե 10 բալից մեկ միավորն ինչի է հավասար»,- ասում է այդ ուսանողներից մեկը՝ Ալեքսանդր Խաչատրյանը:

Հանձնաժողովը տասը բալով գնահատել է նաև ուսանողների վերլուծական կարողությունը, սակայն նրանց խոսքով հանձնաժողովի անդամներն իրենց հոդվածները չեն կարդացել:

Մանրամասները՝ տեսանյութում