Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը Երևանի ավագանու արտահերթ նիստում կորոշվի քաղաքապետի ընտրության օրը

Քաղաքականություն
016af6ca6234da2c727c0d953d0e79ff

Վաղը՝ ժամը 10։00-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունից տեղեկացնում են, որ նիստի օրակարգում կքննարկվի Երևանի քաղաքապետի ընտրության օրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:  Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: