Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչի էդ ձեւ մարդ են կալանավո՞ւմ, հա՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
murad-muradyan

Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն իր կարողությունների համար ունի համապատասխան բացատրություն ու արդարացում եւ չի վախենում իրավապահ մարմինների ստուգումներից:«Ես արժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղին մաքուր եւ անբիծ է անցել։ Ես զբաղվել եմ իմ գործով, ուրիշ ոչ մի չարաշահում չեմ արել: Դրա համար խիղճս հանգիստ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:   Ալիկ Սարգսյանն ինքը դիմել է ՀՔԾ՝ նշելով, որ իր հասցեին սպառնալքիներ ու շանտաժ է հնչեցնում Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, թե նախկին ոստիկանապետը պարտավոր է վճարել նախկինում իր կրած ֆինանսական տույժերը: «Այս ամեն տեսակի զրպարտությունները, այս փորձերը, իրենց բերեն, դնեն մի մարդու կողքին, որի արժանաիքը իրենք չունեն: Ես դա երբեք թույլ չեմ տալու, քննության ընթացքում կտեսնեք: Միաբջիջ մի մարդ է, որ փորձի ինձ վարկաբեկել, իմ ամբողջ տարիների վաստակը նսեմացնի, ոչ մեկը դա չի կարող»,- նշեց Ալիկ Սարգսյան: https://youtu.be/u_OHqFbEtd8             Իսկ «Ծառուկյան» դաշինքը համաձայն չէ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի կալանավորման որոշման հետ, ինչպես նաեւ՝ անընդունելի են համարում  ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությունը, թե տուժողն ընդամենը ընկնելու հետեւանքով՝ առանց բիրտ ուժի, նման վնասվածքներ չէր կարող ստանալ: «Թե ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարություն արել հենց այն օրը, երբ դատարանում քննվում էր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ հարցը, դա թողնում եմ հանրության դատին, գնահատականին: Ինչ վերաբերում է Բաբայանին կալանավորելու որոշմանը, այժմ հարցը գտնվում է վերաքննիչ դատարանում և այս հարցը դեռևս վիճարկման փուլում է»,- վստահեցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:             ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանն իր հերթին պայքարում է Մասիսի արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի իրավունքների համար: Նրա համար անգամ ստորագրահավաք էր արել ԱԺ-ում: Դավիթ Համբարձումյանի նկատմամբ արդեն 2-րդ քրեական գործն է հարուցվել, սակայն Մուրադ Մուրադյանը պնդում է, որ երկու գործն էլ անհիմն են հարուցել. «Էսօր, գիտե՞ք, ինչ են հիմնավորել քաղաքապետի վրա՝ ոմն մեկն ասել է, որ սիլա է տվել: Իսկ այդ մարդն առերեսում չի չի ուզում: Ինչի՞ էդ ձեւ մարդ են կալանավո՞ւմ, հա՞: Քաղաքապետի աթոռն է պետք շատ շատերի համար: Ընդեղ էնքան թայֆեք կան, որ մինչեւ նոր իշխանությունները հասնեն, էնտեղի շատ թայֆեք ոտքի կհելնեն»:             Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ երկու անգամ էլ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանն այն համոզմանն է, որ յուրաքանյուր ոք պետք է կարողնա իր արած-չարածի համար պատասխան տա եւ այդ առումով ինքը մտավածություն չունի, որ մի օր էլ ինքը կհայտնվի ԱԱԾ ուշադրության կենտրոնում. «Չի սխալվում այն մարդը, ով ընդհանրապես չի աշխատում։ Ես աշխատող մարդ եմ։ Ես կարող է սխալված լինեմ, բայց ինչ-որ չարաշահումներ, ապօրինություններ արած լինելու առումով խնդիր չեմ տեսնում»: Նա մտավախություն չունի, որ օֆշորի գործը կվերաբացվի, ավելին՝ Միհրան Պողոսյանն ինքը կաջակցի նոր իշխանություններին այդ հարցում ու կտրամադրի իր ձեռքի տակ գտնվող բոլոր փաստերը: