Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվեց Գրողների միության նախագահ

Հասարակություն
592556c6ff613ac0b67f8796fb0ca25b

Ավարտվել է  Հայաստանի գրողների միության համագումարը, և Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվել է նախագահ: Գրողների միության անդամները որոշեցին բաց քվեարկությամբ ընտրություն կատարել, քանի որ Էդվարդ Միլիտոնյանից բացի, այլ թեկնածուներ չկային, սակայն երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանը դեմ եղավ դրան՝ նշելով, որ դա կանոնադրությանը դեմ է և առաջադրեց իր թեկնածությունը։ Այդ դեպքում էլ եղավ բաց քվեարկություն և արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալությունը հայտնեց իրեն վստահելու համար: