Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե «Սորոսը» մտել է Էջմիածին, մեր հարցը լուծված է». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Gurgen-Exiazaryan

Այսօր մի աբեղա որոշել է վեհափառին անվանել սատանա, սատանան ինքն է և իր բոլոր մտերիմները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: «Հիմա ձեռք է բարձրացվում մեր հավատի վրա: Ես գիտեմ, թե որտեղից եք սնվում: Մենք եվրոպական ստանդարտներին նմանվելու համար ազատություն տվեցինք այն բոլոր մարդկանց, որոնք կարող են նաև ունենալ ուրիշ մոտեցումը դեպի հավատը: Բայց դա չպետք է  վերաբերի սատանիստներին»: Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ հոգևորականների շարժումն ուղղորդվում է բոլոր այն ուժերի կողմից, որոնք ցանկանում են ոչնչացնել Հայաստանը: «Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շատ բան կիմանանք «Սորոսի» ֆինանսավորման մասին: ոչ մի բան պատահական չի լինում, եթե «Սորոսը» մտել է եկեղեցու բակ, Արցախ, մեր հերն անիծվեց: Եթե «Սորոսը» մտել է Էջմիածին և ուզում է դիրքեր գրավել, մեր հարցը լուծված է: Գուրգեն Եղիազարյանը հիշեցնում է, որ հոգևորականները նախկինում չեն բարձրաձայնել ոչ մի դեպքի առիթով և միայն հիմա են խոսում: «Մարտի 1-ին, երբ երեխաները կոտորվում էին ու վազեցին Սուրբ Սարգիս եկեղեցի, փակեցին  եկեղեցու դռները, մնացին դրսում, գնդակի տակ: Այս աբեղաներով մի ծպտուն չհանեցին»: