«Սասնա  Ծռեր»  խմբի անդամ  Մխիթար Ավետիսյանն ազատ է արձակվել (տեսանյութ)

«Սասնա  Ծռեր»  խմբի անդամ  Մխիթար Ավետիսյանն ազատության մեջ է:

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Մխիթար Ավետիսյանի  պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը: Դատարանը որոշեց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի  եւ Վահե Էնֆիաջյանի  անձնական երաշխավորությամբ ազատ արձակել նրան:

Պատգամավորները նաեւ 1 մլն դրամի գումար են մուծել՝ երաշխավորելով, որ նա չի խուսափի դատաքննությունից: Մխիթար Ավետիսյանը դուրս գալուց հետո հայտարարեց :

 «Ապստամբության  էջը փակված է, մենք այդ քայլին գնացել էին հանուն ժողովրդի: Այլեւս չի լինի Սերժիկի իշխանություն եւ որեւէ մեկը չի գնա նման քայլի»,-ասաց նա: