Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ բերման է ենթարկվել Գեղարքունիքի մարզային զինկոմը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aac

Մեր տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում ԱԱԾ գործողություններ է իրականացրել, որի արդյունքում բերման է ենթարկվել զինկոմը:

«Ա1+»-ի հետ զրույցում Հանրապետական զինկոմիսարիատից հաստատեցին տեղեկությունը, որ ԱԱԾ տարել է Մարտունու զինկոմին, այլ մանրամասներ չհայտնեցին:

ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ Այլ մանրամասներ ԱԱԾ -ն  կտարածի ավելի ուշ: