Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ քննարկում է մի շարք իրավախախտումների տուգանքների համաներման  մասին ՀՀ օրենքի նախագիծը (տեսանյութ)

Քաղաքականություն
BVQwzPZtgxk

ԱԺ արտահերթ նստաշրջանի առաջին օրը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց մի շարք իրավախախտումների  տուգանքների համաներման մասին ՀՀ օրենքի նախագիծը:

«Ըստ նախագծի,  2012թ. մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, վարչական իրավախախտումներ կատարած վարորդների նկատմամբ պետք է  համաներում կիրառել: Համաներել այն խախտումները, որոնք կատարելուց հետո քրեական գործեր են չեն հարուցվել:  Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք»,-նշեց Արդարադատության նախարարը: 

Պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ ասելով, որ միեւնույն է այդ մարդիկ չէին վճարելու, քանի որ վճարունակ չեն եւ նախարարին  կոչ արեց համաներման ժամանակահատվածը մի փոքր երկարաձգել. «Չէ՞ որ լավ գործ ենք անում: Ես առաջարկում եմ երկարաձգել ժամանակը, եթե հնարավոր է »,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաճյանն էլ նշեց, որ ողջունելի նախաձեռնություն է, բայց կարելի է երկարաձգել ժամկետը, քանի որ մեր բնակչության մեծամասնությունը վարեր ունեն, որոնք չեն կարողանում վճարել:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ շատ անգամներ քննարկվել է երկարաձգել ժամկետը եւ ընտրվել է օպտիմալ տարբերակը . «Մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետը օպտիմալ տարբերակն է»:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ըդգծեց, որ սա առաջին համաներումը չէ եւ մինչեւ 2012թ. եւս մեկ համաներում է եղել. «Այդ պատճառով էլ պարոն Զեյնալյան, դուք ներկայցրել եք 2012թ-ից մինչեւ 2017թ.: Տեղեկացնեմ, որ այս նախագծով  կարմիր գծերի վերացում նախատեսցած չէ, եւ արագաչափերի վերացում եւս նախատեսված չէ»:

 Քաղաքացիներին զիջվող գումարի չափը կազմում է մոտ 13,3 մլրդ դրամ: