Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք Անգլիայի հավաքականը ծաղրել է Ֆրանսիայի թիմին (տեսանյութ)

Սպորտ
a1aklor

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը Խորվաթիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղից առաջ բավական յուրօրինակ մարզում է անցկացրել:   Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները պարապմունքի սկզբում անգլիացի ֆուտբոլիստները բռնոցի-փոխանցոցի են խաղացել՝ իրար վրա նետելով ռեզինե աքլորներ:   Հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն այդ կապակցությամբ հայտնել է, որ տեղյակ չի եղել այդ մասին:   «Ես իմ օգնականներին նույնպես հարցրել եմ, թե ինչ է դա նշանակում: Իրականում, նրանք, ովքեր զբաղվում են ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստությամբ, այդ եղանակով ցանկացել են աշխուժացնել եւ հետաքրքիր դարձնել մարզումը», - ասել է անգլիացի մասնագետը:   Սակայն շատ լրատվամիջոցներ կարծում են, որ Անգլիայի հավաքականն այդ եղանակով ցանկացել է ծաղրել Ֆրանսիայի ազգային թիմին, որի թալիսմանը հենց աքլորն է համարվում:   Ի դեպ, ֆրանսիացիներն արդեն մտել են աշխարհի առաջնության եզրափակիչ՝ 1:0 հաշվով հաղթելով Բելգիային: Իսկ ահա անգլիացիները դեռ պետք է պայքարից դուրս բերեն Խորվաթիայի հավաքականին, որպեսզի դառնան ֆրանսիական աքլորի մրցակիցը: