6 ամսվա ընթացքում ընտանեկան բռնության համար ձերբակալվել է 1328 մարդ.jnews.ge

Վրաստանում վերջին 6 ամիսների ընթացքում ընտանեկան հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է 1328 մարդ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, 6 ամսվա ընթացքում, ընտանեկան հանցագործությունների հարցերով վարչությանը դիմած անձանց քանակը զգալիորեն աճել է: Այս կապակցությամբ ճեպազրույց է անցկացրել Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին:

«2018 թվականի հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախարարության մարդու իրավունքների պաշտպանության և կառուցվածքային ստորաբաժանումների հետևողական գործողությունների արդյունքում բացահայտվել է ընտանեկան հանցագործությունների 2804 փաստ: 1933 անձանց դեմ սկսվել քրեական հետապնդում, ինչը հավասար է ամբողջ նախորդ տարվա ցուցանիշներին: Վերջին 6 ամիսների ընթացքում ընտանեկան հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է 1328 մարդ », – հաղորդել է Նաթիա Մեզվրիշվիլին:

2018 թվականի 6 ամիսների վիճակագրության համաձայն, դրանց թիվը (3292) կրկնակի գերազանցում է ամբողջ 2017թ.-ի ցուցանիշին: Միայն զսպման օրդերի/կարգի պայմանների խախտումները կազմում են 7%:

Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքերով, ՆԳՆ-ն ակտիվորեն պայքարում է ընտանեկան բռնության դեմ ոչ միայն նախարարության սահմաններից դուրս, այլ նաև համակարգի ներսում:

Նյութի շարունակությունը այստեղ