«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամները քայլեցին Ախթալա-Սանահին ճանապարհով (տեսանյութ)

«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամները շարունակում են «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի դեմ իրենց գործողությունները:

Հերթական ակցիան նույնպես միտված է հանրության իրազեկմանը, որն այսօր մեկնարկեց Ախթալայից:

Նախաձեռնության անդամները քայլարշավ իրականացրին՝ լինելով Դեբեդի ավազանի մի քանի բնակավայրերում: