Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է «Ելքի» թեկնածուն (տեսանյութ)

Քաղաքականություն
GjiPmPWqRYI

Հրաժարականը բավարար չէ, Տարոն Մարգարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը վստահ է, որ իրավապահներն այդ գործընթացը չեն ուշացնի: Ըստ  Դավիթ Խաժակյանի՝  Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման 7 տարիների ընթացքում ցանկություն չի ունեցել լուծել քաղաքի առաջնահերթ խնդիրները: Ամենակարեւորը քաղաքային տրասպորտի հարցն է, որն ըստ Խաժակյանի մեկ տարվա ընթացքում կարելի էր լուծել: Նոր քաղաքապետի ընտրության օրը հայտնի կլինի երկու օրից՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ: Դավիթ Խաժակյանը կարծում է, որ Հանրապետական խնբակցությունը թեկնածու չի առաջադրի, Ելքն ունի իր թեկնածուն, բայց անունը չի հրապարակում։ Ինքը չէ, քանի որ ընդամենը 24 տարեկան է։  Քաղաքապետը կարող է  դառնալ երեսուն տարի լրացածը։   Ելք խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք առավել  հակված են  արտահերթ ընտրությունների անցկացմանեը եւ   քննարկումները պետք է արտահեր ընտրությունների շուրջ լինեն: