Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարկետման հետ կապված կողմնակալություն չի եղել. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Հասարակություն
Arayik

ԿԳՆ նախարար  Արայիկ Հարությունյանը  չի  ընդունում  ուսանողների բողոքը, թե նրանց զրկել են ակադեմիական տարկետում ստանալու  իրավունքից:  : Համապատասխան հանձնաժողովը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու նպատակով, գնահատել  է գիտության եւ կրթության բնագավառներում դիմողների նշանակալի նվաճումներն ու ձեռքբերումները:  «Այնքան ներկայացուցչական է եղել հանձնաժողովը, այնքան տարբեր և վստահելի մարդիկ են այնտեղ եղել, որ որևէ կողմնակալություն չէր կարող լինել: Նախարարությունն այստեղ, ըստ էության, միամտություն չի էլ ունեցել: Եղել են մասնագետներ բոլոր ուղղություններով, լավագույնս է աշխատել այդ հանձնաժողովը: Արվել է առավելագույնը, և կարծում եմ` լավագույնս է աշխատել հանձնաժողովը: Ընթացք տրվել է, իրենց հարցազրույցները ևս մեկ անգամ նայել են: Հարցազրույցի 140 մասնակիցներից 128-ն անցել է, այդտեղ որևէ կողմնակալության բան չէր կարող լինել»,- ասաց նա: