Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. Սվիտալսկի (տեսանյութ)

Քաղաքականություն
svitalski

Հուլիսի 10-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին բացման ելույթով հանդես եկավ «Անադոլու Կուլտուրի» և «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կազմակերպած Հայաստան-Թուրքիա եռօրյա կինոպլատֆորմի ընթացքում: Այն հիմնադրվել է 2009 թվականին՝ հանդիսանալով Հայաստանի և Թուրքիայի միջև առաջին մշակութային ցանցը: Կինոպլատֆորմը համատեղ արտադրության և հաղորդակցության նախաձեռնություն է, որի նպատակն է զարգացնել ավելի սերտ համագործակցություն, ինչպես նաև կապել Հայաստանի և Թուրքիայի հասարակություններին՝ աջակցելով և խթանելով Հայաստանի, Թուրքիայի ու Սփյուռքի ֆիլմերն ու ֆիլմարտադրողներին: Ամեն տարի 20 կինոարտադրողներ հանդիպում են Ստամբուլում ապրիլին և Երեւանում հուլիսին՝ միջազգային ժյուրիին ներկայացնելու ֆիլմերի առաջարկներ, քննարկելու համատեղ արտադրության հնարավորություններ և վայելելու նոր ֆիլմեր: Դեսպան Սվիտալսկին բարձր գնահատեց կինոարտադրողների քաջությունն ու նվիրվածությունը՝ ուղղված Հայաստանի և Թուրքիայի միջև ավելի լավ փոխըմբռնմանն ու խաղաղ հարաբերությունների հաստատմանը: Դեսպանը նշեց, որ ԵՄ-ն հանձնառու է շարունակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին ուղղված իր աջակցությունը: