Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանքարդյունաբերության նման ծավալները երկարաժամկետ կտրվածքով արդարացված չեն. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
2-6

Ամուլսարում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է սկսել , կառավարության նիստից հետո հայտարարեց  ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:  «Դրանք մի քանի բաղադրիչով են լինելու: Նախնական ստուգումների համար 10 աշխատանքային օր է նախատեսված: Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը ՀՀ համար հեռանկարային չէ, քանի որ Հայաստանը կենսաբազմազանությամբ և իր բնական ռեսուրսներով աշխարհի գլոբալ բնապահպանական կետերից մեկն է»: Նախարարն ընդգծում է՝ հանքարդյունաբերության նման ծավալները երկարաժամկետ կտրվածքով արդարացված չեն:  «Կան իրավաբանական և բովանդակային գործընթացներԱմեն ինչ օրենսդրական շրջանակում է իրականացվում, որպեսզի չկատարենք այնպիսի քայլեր, որոնք ռիսկեր կառաջացնեն ՀՀ համար՝ այդ թվում իրավական, ֆինանսական և ռեպուտացիոն»,-ասաց նա: