Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության նիստ. ուղիղ միացում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7cd01a1c4417f409a48037f58ed4853d

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է 37 հարց։ Մեծ մասը չզեկուցվող են։ Ամենավերջին՝ 37-րդ հարցը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին է։  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի Հայկ Գրիգորյանը: Ի դեպ, երբ հարցը նրա նշանակմանը հասավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայկ Գրիգորյանին և ընդգծեց, որ չպետք է տուժեն մարդու իրավունքները և կոռուպցիայի դեմ պայքարում պետք է 100 տոկոսով ապահովվի օրենքի գերակայությունը։ Հայկ Գրիգորյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և ավելացրեց , որ ինքը և իր թիմը օրենքով վերապահված բոլոր լիազորությունները կիրականացնեն։