Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին ոստիկանապետի եղբայրն ու եղբորդին բռնություն են գործադրել անչափահասի և նրա հոր նկատմամբ. «Ազատություն» (տեսանյութ)

Հասարակություն
Avetiq-Sargsyan-e1531151445696

Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու նրա որդին երեկ բռնություն են գործադրել 13-ամյա աղջկի նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Անչափահաս Սոնան, ում հարազատներն այսօր Ֆեյսբուքում տարածել են միջադեպի տեսանյութը, պատմում է, որ Վարդավառի տոնին գյուղում ընկերների հետ խաղալիս, փոքր տարայով ջուր է լցրել տան դիմացով անցնող մի մեքենայի հետևից, որի վարորդը, ըստ գյուղացիների, եղել է նախկին ոստիկանապետի եղբայրը՝ նույն համայնքում առանձնատուն ունեցող Կարեն Գասպարյանը, արգելակելով մեքենան, մոտեցել է աղջկան, բռնել է մազերից ու փորձել գլուխը մտցնել մոտակա առվակի մեջ։ Տարածքում ներկա մեծահասակները մի քանի անգամ ներողություն են խնդրել, մինչդեռ Գասպարյանը, ըստ նրանց, շարունակել է հայհոյանքներ հնչեցնել։ Միջադեպից վախեցած երեխաները պատմում են, որ մեքենայում է եղել նաև Կարեն Գասպարյանի դուստրը, որը ձեռքում առկա էլեկտրաշոկով սպառնացել է իրենց։ Լսելով հայհոյանքները՝ Գասպարյաններին են մոտեցել նաև 13-ամյա Սոնայի հայր՝ Ավետիք Սարգսյանը։ Սկսվել է քաշքշուկ, մի քանի րոպե անց, տարածքում հավաքված գյուղացիներին ի վերջո հաջողվել է հանդարտեցնել կրքերը: Միջադեպը, սակայն, այսքանով չի ավարտվել։ Նախկին ոստիկանապետի եղբայրն ու նրա որդին հաշտվելու պատրվակով Ավետիք Սարգսյանին քիչ անց հրավիրել են նույն գյուղում գտնվող իրենց առանձնատուն։ Ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված Սարգսյանի խոսքով, բակ մտնելուց հետո Կարեն Գասպարյանը փակել է դարպասները ու իրեն ստիպել ծնկի գալ, ինչից հետո նրա որդին սկսել է հարվածներ հասցնել դեմքին։  Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում