Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ կընտրվի նոր քաղաքապետ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
erevani-qaxaqapetaran

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել, ինչի մասին նա տեղեկացրել է երեւանցիներին հղված ուղերձում: Իսկ ինչպես է քաղաքապետի արտահերթ ընտրությունների անցկացման կարգը։ Համաձայն Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքի՝  Հոդված 46. Քաղաքապետի արտահերթ ընտրությունները 1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: 2. Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: 3. Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով: