Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանի ավագանին ստորագրեց համայնքապետի հրաժարականը (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot-hayrapetyan

Աշոտ Հայրապետյանը վայր դրեց Կապանի համայնքապետի իր լիազորությունները։ Կապանի ավագանին ստորագրեց համայնքապետի հրաժարականի արձանագրությունը։ Աշոտ Հայրապետյանը մինչ այդ նաև ներկայացրեց քաղաքաշինական և բնապահպանական ծրագրերի արդեն իսկ ընթացք ստացած նախագծերն ու հույս հայտնեց, որ դրանք շարունակություն կունենան։ Գործընկերներին հաջողություն մաղթելուց հետո, մեզ հետ ունեցած զրույցում համայնքապետը խոստովանեց, բնականաբար այս օրերին երկմտել ու ներքին պայքար է ունեցել, բայց իր որոշումը չի փոխել։ Առաջիկա անելիքների մասին ասաց․ «Այս պահին հաստատ գիտեմ, ինչով պետք է զբաղվեմ, փոքրս ինձ է սպասում»։