Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2-րդ նախագահի գրասենյակից առաջարկում են Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
viktor

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների ներկայությամբ հրապարակեց նամակը, որը որպես պատասխան իրենք ուղարկել են ՀՔԾ, «Ես որոշեցի հրապարակել այն նամակը, որով մենք պատասխանել ենք ՀՔԾ-ում հարցաքննության գալու հայցին»,- ասաց նա: Նամակում մասնավորապես նշված էր, որ 2018թ. հուլիսի 6-ին Քոչարյանի բնակության վայր փոստով ստացվել է ծանուցում այն մասին, որ հարցաքննությունը նշանակված է նույն օրը, երբ ստացվել է ծանուցագիրը, ժամը 15:30: Վ. Սողոմոնյանը պատասխան նամակում նաեւ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: