Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությունը պետք է դիրքորոշում ունենա եկեղեցու հարցում. կրոնագետ (տեսանյութ)

Հասարակություն
kronaget

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները դեռ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանն են: Օրեր առաջ Դիվանատուն ներխուժածների հետ հանդիպել է կրոնագետ Վարդան Խաչատրյանը, ըստ որի, խնդրի լուծման համար պետք է օպտիմալ տարբերակ գտնել: «Փոխզիջման տարբերակը կարող է դա լինել, այսինքն՝ ընտրվի եւ ուղղությունները նախանշվի, թե ինչպիսի փոփոխություններ պետք է ընթանան եկեղեցում, եւ այդ խումբը կլինի եկեղեցու մարդիկ, թե ուրիշներ, պետք է իրականացնել փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են»,- «Ա1+»-ի հարցին պատասխանեց Վարդան Խաչատրյանը: Ըստ կրոնագետի, պետությունը սկզբնական շրջանում չպետք է խառնվի եկեղեցում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես եւ անում է, բայց հետագայում, կրքերի հանդարտեցման համար, պետք է իր դիրքորոշումն արտահայտի. «Եկեղեցին անջատված է իշխանությունից, գրված է չէ՝ նա բացառիկ կառույց է եւ նրա հանդեպ վերաբերմունքը պետք է լինի բացառի: Հիմա այդ բացառիկ կառույցի խնդիրն է, եւ պետությունը պետք է ունենա ամենաքիչը որոշակի տրամաբանական, սողոմոնյան դիրքորոշում: Այս տեսակետից, պետք է հաշվի առնենք, որ բնօրրանը պահպանելու մեր հիմնական պոտենցիալը համայն հայ ազգն է: Այդ համայն հայ ազգի, համայն հայ եկեղեցուն պետք է այսօր դուրս բերել ճգնաժամից, եւ էդտեղ պետությունը դիրքորոշում չունենա՞, բա ապագայի պատասխանատուն ո՞վ է»: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները պնդում էին, որ վաճառվել է Սբ. Գեղարդը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառեց, որ Սուրբ Գեղարդը չի վաճառվել եւ չի վնասվել: Կրոնագետ Վարդան Խաչատրյանը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը իսկականն է, չնայած, որ աշխարհում Գեղարդի շատ տարբերակներ կան: