Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՕ փոփոխությունների վերաբերյալ ՀԴԿ առաջարկները

Հասարակություն
90448ee6f32115788d247d9493f1098e

ՀԴԿ առաջարկները Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ  Հաշվի առնելով, որ արտախորհրդարանական ուժերը դեռևս չեն ներգրավվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին,  Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նպատակահարմար է գտնում այս փուլում հրապարակել մեր կարծիքով ամենաառացքային մի քանի փոփոխություններ: Դրանք հետևյալն են. Բացառել վարկանիշային ընտրակարգը և անցնել ընտրությունների ամբողջական համամասնակական համակարգին:

  1. Բացառել ընտրություներին մասնակցության համար գրավադրման պայմանը, փոխարենը ներդնելով ստորագրահավաքի ինստիտուտը՝ 10000-15000 ստորագրությամբ: Ցանկացած կուսակցություն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կարգով, ազատորեն իրավունք պետք է ունենա մասնակցել ընտրություններին:
  2. Վստահված անձանց և դիտորդների իրավունքները պետք է հավասարեցված լինեն հանձնաժողովի անդամի իրավունքներին՝ բացառությամբ քվեարկության իրավունքը:
  3. Ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն բացառապես գործող իշխանության միջոցով և իրենք էլ կրեն դրանց գործունեության պատասխանատվությունը: Դրանք պետք է լինեն խիստ մասնագիտացված մարմիններ:
  4. Ընտրական հանձնաժողովի անդամը պետք է պետության կողմից գործուղվի համապատասխան ընտրատարածք պատահականության սկզբունքով՝ ընտրություններից 2 օր առաջ:
  5. Ընտրակաշառքը, դրա դրսևորումը ցանկացած «փաթեթավորմամբ»` նվեր, բարգործություն, տարատեսակ խնդրանքների բավարարում, պետք է քրեական օրենսգրքում ամրագրվի որպես պետական ծանր հանցագործություն:
  6. Կուսակցությունների համար համամասնական ցուցակով շեմը 5-%-ից պետք է իջեցնել 3%-ի, իսկ կուսակցությունների դաշինքի շեմը՝ 7%-ից 5%-ի:
  ՀԴԿ լրատվական ծառայություն