Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԿՄ համագումարը տեղի կունենա սեպտեմբերին (տեսանյութ)

Քաղաքականություն
EKM

Վերջին օրերին Աշտարակի ձորում անցկացված ԵԿՄ վարչության հավաքի ընթացքում որոշվել է ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը։

«ԵԿՄ նախագահի պաշտոնում Արամ Սարգսյանին առաջադրելու որոշումն ընդունվել է միաձայն: Արամ Սարգսյանն էլ պատասխանել է, եթե համագումարը կայացնի որոշում, ապա ինքը չի մերժի»,-ասում է ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Սերյան Սարոյանի եւ Սերյան Օհանյանի կողմից ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվելու հարց չի քննարկվել։  «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանի ԵԿՄ նախագահի պաշտոնում հնարավոր առաջադրումից խոսելով էլ ԵԿՄ վարչության փոխնախագահն ասաց, որ նա այս պահին որևէ բաժանմունքում կանգնած չէ հաշվառման:
Երկրապահ կամավորների միության համագումարը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին, ասում է ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:  «Քանի որ ԵԿՄ դրամական հաշիվները արգելանքի տակ են, մենք որոշեցինք անցկացնել համագումարը սեպտեմբերի սկզբին: Նախաձեռնող խումբ ենք ստեղծելու, և ԵԿՄ անդամներից ով կցանկանա, կարող է մասնակցել նախաձեռնող խմբի աշխատանքներին»։

Ինչ վերաբերվում է ԵԿՄ կառույցի քաղաքականացված լինելուն, Համլետ Հայրապետյանը նշեց.

«Առանց պետության աջակցության կառույցը գոյություն ունենալ չի կարող։ ԵԿՄ անդամներն անկախ են իրենց որոշումների մեջ։ Առաջիկա խորհրդարականական ընտրություններն էլ չեն լինելու կուսակցությունների կամ գաղափարների պայքար, այլ Նիկոլ Փաշինյանի կերպարի ընտրություն է լինելու»,-եզրափակեց Համլետ Հայրապետյանը։