Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես նշվեց Վարդավառը Գառնիում և Գեղարդում

Մշակույթ
vvvvv

Երիտասարդական ակումբների դաշնությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպում է Վարդավառ միջազգային փառատոնը: Ինչպես նշեց դաշնության ղեկավար Ատոմ Մխիթարյանը, փառատոնը նպատակ ունի ազգային մշակույթը ներկայացնել Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Փառատոնի մեկնարկը տրվեց վաղ առավոտյան՝ Գեղարդի վանքում: Մատուցվեց պատարագ և կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: Այնուհետև տոնակատարությունը տեղափոխվեց Գառնիի տաճար, որտեղ տեղի ունեցավ Վարդավառի տոնակատարությունը հեթանոսական ավանդույթներով: Ելույթ ունեցան  երաժշտական և պարային տարբեր խմբեր: Դրան զուգահեռ, Գառնիի «Նոյան այգի» մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ գաթայի և գինու հյուրասիրություն: