Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ամուլսարի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-sargsyan

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը բավականին ցավոտ է մեր երկրի համար, «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի 3-րդ երիտասարդական ֆորումի ժամանակ: «Ամենամեծ արժեքը ջուրն է եւ բնապահպանության դրոշակը պետք է լինի ջրապահպանությունը: Մենք վատ ենք կառավարում մեր ջուրը եւ վատնում ենք: Ամուլսարի մասին խոսելով՝ խոսում ենք ջրի մասին: Եթե տեխնոլոգիան լավը չի եւ այն կաղտոտի, կվնասի համապատասխան ջրերը, ապա կունենանք մեծ պրոբլեմ»: Արմեն Սարգսյանը նշում է. «Վարչապետը ճիշտ է,  բոլոր հարցերը պետք է քննարկվեն եւ համապատասխան լուծումներ տրվեն: Մենք չենք կարող թույլ տալ, որ լեռնաարդյունաբերության ճանապարհով աղտոտենք մեր ամենակարեւոր բնական ռեսուրսը՝ ջուրը»: Ինչ վերաբերվում է Լիդիան ընկերության հետ կապին, ՀՀ նախագահն ընդգծեց. «2013 թվականին ինձ առաջարկություն եղավ դառնալ Լիդիան ընկերության տնօրենների անկախ խորհրդի անդամ, իսկ Հայաստանում գրեցին, որ ես տնօրեն եմ:  Ըստ օրենքի՝  ես եւ իմ ընտանիքը իրավունք  չունեինք  ոչ մի դոլարի  շահ ունենալու: Ես ծանոթացել եմ բոլոր փաստաթղթերին եւ 3,5 ամիս անց դուրս եմ եկել , դրանից հետո  ոչ մի կապ չեմ ունեցել այդ ընկերության հետ»: Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ այն արտադրությունները, որոնք անվնաս են պետք է լինեն, իսկ մնացածները՝ ոչ: «Լիդիան ընկերության տերերը թաքնված չեն, ցանկալի կլիներ, որ Հայաստանի բոլոր ընկերությունները եւս լինեին հանրային եւ բաժնետերերի անունները հրապարակվեին: Այս ընկերությունը կանադական օրենքներով  է աշխատում, հետեւաբար կոռուպցիոն հնարավարությունները կամ օրենքի խախտումները քիչ են»: