Ախուրյանցիները ճանապարհ են փակել, բողոքում են (տեսանյութ)

Ախուրյանի կենտրոնական փողոցներից մեկն օրվա ընթացքում համայնքաբնակները պարբերաբար փակել են՝ թույլ չտալով, որպեսզի մեքենաները երթեւեկեն այդ հատվածով:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են ոռոգման ջրի խնդիրը լուծել, որպեսզի կարողանան հողամասերը ոռոգել:

Ախուրյանցիների պնդմամբ՝ ոռոգման ջրի հերթն իրենց չի հասնում, դաշտերը չորացել են: