Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարահռչակ  երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-3

Creative Armenia-ն մեկ տարեկան է: Շահույթ չհետապնդող այս կազմակերպությունը ստեղծվել է  ճանապարհ հարթելու անհատ արվեստագետների համար: Creative Armenia-ի  հիմնադիր Կարին Հովհաննիսյան նշում է՝ կազմակերպոււթյունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր մշակույթի ոլորտում ասելիք ունեն: Աշխարահռչակ  երաժիշտ Սերժ Թանկյանն այստեղ է՝ քաջալերելու երիտասարդ արվեստագետներին:  Իր եւ Քրեյթիվ Արմենիայի հետ համագործակցության վերաբերյալ չի շտապում շատ փակագծեր  բացել: «Մի քանի ֆիլմերի  գաղափարներ կան, մոտ ժամանակներս կհայտարարենք »,- ասում է երաժիշտը: Դերասանուհի Արսինե Խանջյանը սիրով է ստանձնել խորհրդատուի դերը: Նա համոզված է ՝ Creative Armenia-ն օգնում է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին: Creative Armenia-ի տարեդարձի միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: