Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցավոք, մեր միությունն էլ է մաս կազմել «Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքին»

Հասարակություն
mariam

«Բեյլան» հայրենակցական միության 13 անդամները ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել, որպեսզի դրամական օգնություն ցույց տան 2014-2016 թվականներին Արցախում զոհված 35 զինվորների ընտանիքներին: «Այս բարեգործությունը լիելու է շարունակական»,- ասում է միության վարչության քարտուղար Վարսեր Մարգարյանը՝ նշելով, որ չեն ցանկանում տարբերություն մտցնել զոհված զինվորների ընտանիքների միջև: Վերջինս անդրադարձավ նաև «Հայաստան» համայհայկական հիմնադրամի վերաբերյալ բացահայտումներին: «Ցավով նշում եմ, որ մեր միությունը նույնպես մաս է կազմել այդ հիմնադրամի դրամահավաքին, ցավալի է, երբ մեր հայկական դպրոցների երեխաներն իրենց գումարները բերել և նվիրել են: Մի՞թե կարելի է այդպիսի աշխատանք կատարել»: Վարսեր Մարգարյանը հավելեց, որ օրինազանցությունների բացահայտումներից հետո վստահությունն ավելի է մեծացել և օգնելու պատրաստակամությունն այժմ ավելի մեծ է: