Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանի քաղաքապետը հրաժարական է տվել. նրան թույլ չեն տալիս դուրս գալ աշխատասենյակից (տեսանյութ)

Հասարակություն
ashot-hayrapetyan

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական է տվել։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիների հանդիպման մեկնարկին միջադեպ էր տեղի ունեցել, երբ հարցին փորձել էր պատասխանել Կապանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, քաղաքացիները սկսել էին սուլել եւ թույլ չէին տվել խոսել։  17։30-ին արտահերթ ավագանու նիստ էր նշանակված՝ հրաժարականը քննարկելու համար։ Կապան համայնքի վարչական ղեկավարները բոյկոտեցին  ավագանու նիստը և քաղաքապետին թույլ չէին տալիս դուրս գալ աշխատասենյակից: Նրանք, եւ  համայնքապետարանի աշխատակիցները ասում էին,  որ բոլորն արդեն աշխատանքից ազատման դիմումները գրել են,եթե համայնքապետը դուրս գա իրենք էլ դուրս կգան։   Նիստը չկայացավ։ Ավագանու ներկա անդամները  որոշեցին լսել նաև իրենց բացակա 5 անդամների կարծիքը և երկուշաբթի ժամը 16:00-ին հայտնել վերջնական որոշումը։ Թեև ներկաների մեծամասնությունն ասաց, որ հարգում է համայնքապետի որոշումը և կողմ կքվեարկի։