Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշվարկվել է 101.752.778 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Պաշտոնական
bnapahpanakan

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում, 8-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 101.752.778 ՀՀ դրամ:           Մասնավորապես`     Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք:         Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 7.424.528 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝   ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (16 հաճարենի, 1 բոխի, 1 ուռենի, 2 թեղի) հաշվարկվել է 1.930.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (5 հաճարենի) հաշվարկվել է 463.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.063 խմ գերան)՝ 227.528 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (22 բոխի, 1 ցցաչոր բոխի, 29 կաղնի) հաշվարկվել է 4.803.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։   Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝        ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։   Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ   Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:  ՀՀ Գեղարքունիքի մարզ` 27 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման  2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ Շիրակի մարզ` 1 դեպքով առգրավվել է 10 գծմ երկարությամբ  1 ձկնորսական ցանց և կարաս տեսակի 17 հատ (2.7 կգ) ձուկ, որը հանձնվել է Գյումրու երեխաների տուն ՊՈԱԿ-ին, հաշվարկվել է 2.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։   Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման,  հողերի օգտագործման և պահպանման ոլորտ           Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։            Ք.Երևան՝ «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը ստուգվող ժամանակաշրջանում չի օգտագործել բավարար քանակությամբ չեզոքացուցիչներ, որի արդյունքում մթնոլորտ է արտանետվել սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներից ավել վնասակար նյութեր: Կատարվել է մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ։ Հաշվարկվել է 94.325.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որը մուտքագրվել է պետական բյուջե, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։   Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները և վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։ Ք.Երևան՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: