Եթե տույժ-տուգանքները չներեին, թափ կառներ վաշխառությունը. տնտեսագետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի  ունեցած խորհրդակցությանը  քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական եւ սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի եւ տուգանքների խնդիրը: Գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչեւ 2018թ. հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100 հազար քաղաքացիներ:

«Բանկերին սա ձեռնտու է, քանի որ նրանք հնարավորություն ունեն մեռյալ կետից շարժեն իրենց բիզնես ծրագրերը: Սպառողական վարկերի շահառուները եւս խնդիր ունեն իրենց վարկային պատմությունները թարմացնելու»,- ասում է  տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

 Ըստ տնտեսագետի, այս համաներումը մեկանգամյա է, սակայն հետագայում պետք է մտածել այս պրոցեսն ինստիտուցիոնալացնելու մասին:

Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ կարճ ժամկետում բանկերը չեն կարող տոկոսներն իջեցնել:

«Եթե տույժ-տուգանքները կառավարությունն ու բանկերը չներեին, թափ կառներ վաշխառությունը, որը հատկապես մեծ տարածում ունի մարզերում»: