Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիդիան Արմենիա» -ին կարող է մեղադրանք առաջադրվել կռուպցիոն կապեր ստեղծելու մեջ. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot

Մեր տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ գոյություն չունի, այս հակամարտության հետ կապված հարցերը լուծվում են այլ ուժերի կողմից, ասում է  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: «Ադրբեջանում  ոչ ոք,  ոչինչ չի որոշում եւ տուժողը հենց ժողովուրդն է, ում  սարքել  են դահիճ»։ Ըստ Մանուչարյանի, հսկայական քանակով գրոհայիններ վարձվում են Իսրայելի կողմից եւ ուղարկվում են Իրանի հյուսիս,  ինչը լարվածություն է առաջացնում նաեւ մեր սահմանին։ «Հատուկ ծառայություններն  անխնա հակամարտում են եւ ոչնչացնում միմյանց: Հայաստանը ունի հատուկ կարգավիճակ՝ առաջինն է պայքար սկսել այդ քաոսային կոալիցիան ոչնչացնելու համար»:  «Լիդիան Արմենիա» ընկերությանը  Հայաստանի պառլամենտական որոշ ուժերի, դատակամ մարմինների հետ միասին կարող է մեղադրանք առաջադրվել հեղաշրջմանն աջակցելու , կռուպցիոն կապեր ստեղծելու մեջ , նշում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: «Մեր իշխանությունները պետք է որոշեն, արդյոք  ճիշտ  է , որ  «Լիդիան Արմենիան» դատական գործ հարուցի ԱՄՆ գյուղական վայրերի դատարաններից մեկում: Միացյալ Նահանգների ժողովրդին մեծագույն հաճույք է պատճառում, երբ  նրանց ցույց են տալիս, թե որ գյուղական զուգարանակոնքում  է Լոնդոնի դատարանում կայացրած վճիռների տեղը: Երբ մեզ սկսում են սպառնալ Լոնդոնի կամ Ստոկհոլմի դատարանով պետք է իմանան,  որ կա ապստամբ ԱՄն գյուղական դատարանը, որը կարող է բեկանել այդ որոշումը»: