Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ անդամները Թբիլիսիում այցելել են քաղաքային աղբավայր և ավտոբուսային նոր պարկ

Հասարակություն
elq2

Հուլիսի 5-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քարտուղար Թեհմինա Վարդանյանը, Քաղաքաշինության և հողօգտագրծման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան, անդամներ Անահիտ Բախշյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Անի Խաչատրյանը Հարություն Բաբայանը և Նելլի Ղարդյանը պաշտոնական այցով մեկնել են Վրաստան։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Թբիլիսիի քաղաքապետարանը հնարավորություն ընձեռեց ավագանու անդամներին այցելել ավտոբուսային նոր պարկ և քաղաքային աղբավայր։ Առաջին հանդիպում-այցը կայացավ  Թբիլիսիի՝ 2017 թվականի հուլիսին բացված ավտոբուսային պարկում։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տնօրեն Պաատա Բեժանիշվիլին ներկայացրեց ինովացված տրանսպորտային համակարգի նորամուծությունները, ծառայության առանձնահատկությունները, գնային համակարգը, վարորդների ախատանքային պայմանները։ Ավագանու անդամներին ներկայացվեց նոր ձեռք բերված 148 միավոր գերմանական արտադրության և 12 մետրանոց  “MAN” ավտոբուսների ֆունկցիոնալ հնարավորությունները, դրանց պահպանման և շահագործման պայմանները։ Ավտոբուսային պարկում ավագանու անդամները ուսումնասիրեցին նաև ավտոբուսների լվացման, լիցքավորման և տեխնիկական սպասարկման կետերի աշխատանքը։ Ավագանու անդամները տեղեկացան, որ Թբիլիսին պլանավորում է մեծացնել նաև առկա 22 մետրոպոլիտենային կայարանների թիվը։ Երկրորդ հանդիպում-այցը տեղի ունեցավ Թբիլիսիի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքային նոր աղբավայրում։ Կենցաղային թափոնների կառավարման վարչության ղեկավար Զուրաբ Գվենցաձեն ներկայացրեց 84 հա տարածքի վրա տարածվող նոր աղբավայրի ստեղծման և կառավարման առանձնահատկությունները, կազմակերպման պայմանները, հեռանկարները և ֆինանսավորման հնարավորությունները։ Փորձագիտական պրեզենտացիայից հետո ավագանու անդամներին տրամադրվեց աղբավայրում շրջելու համար նախատեսված հատուկ պարագաներ, որից հետո աղբավայրի աշխատակազմի անդամները նրանց ուղեկցեցին աղբավայրի ամենաբարձր կետը, որտեղ ընթանում էին ակտիվ աշխատանքներ։ Այստեղ ավագանու անդամները տեղում ծանոթացան, թե ինչպես է Թբիլիսիից ամեն օր աղբավայր տեղափողվող 1200 տոննա աղբը կոնսերվացվում, հատուկ մեմբրանով և գրունտային շերտով պատվում, այնհուհետևստացվում մաքուր ջուր, բիոգազ, որից առաջիկայում արտադրվելու էէլեկտրաէներգիա։ Աղբավայրում պահպանվող խիստ սանիտարահիգիենիկ պայմանները և աշխատանքային գործընթացը ևս դարձավ ուսումնասիրության առարկա։ Վարչության ղեկավարը նշեց, որ պլանավորում են առաջիկայում  ունենալ նաև թափոնների վերամշակման գործարան։ Ճանաչողական երկու այցերը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներին հնարավորություն ընձեռեցին ուսումնասիրել և հասկանալ քաղաքային երկու խնդրահարույց ոլորտների՝ տրանսպորտային համակարգի և աղբի,կենցաղային թափոնների կառավարման համակարգերի ժամանակակից լուծումները, որոնք կարող են կիրառվել Երևան քաղաքի համար։ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը կհանդիպի նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ Սակրեբուլոյի անդամների հետ։