Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանի բռնկուն հանդիպումը կապանցիների հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
2_b

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին Սյունիք կատարած առաջին պաշտոնական այցը եզրափակեց մարզկենտրոն Կապանում։ Երկրի գործադիր մարմնի ղեկավարը շեշտեց, այստեղ է հասել տեղի հիմնախնդիրները քարտեզագրելու և հարցուպատասխանի միջոցով ժողովրդի կարիքներն ու բարձրացրած հարցերը լսելու համար։ Տարածաշրջանի բնապահպանական ռիսկերի, պոչամբարների, օնկոլոգիական հարթակում առաջավոր լինելու, բժշկական կենտրոններում մասնագետներ չունենալու, գյուղերում աշխատող մանկավարժների չնչին աշխատվարձի, անբարեկարգ տանիքների և այլ համընդհանուր ու նեղ անձնական հարցերով քաղաքացիներից յուրաքանչյուրը շտապում էր դիմել վարչապետին։  «Գանձասար» ֆուտբոլային ակումբը կվերադառնա Կապան, երիտասարդ ընտանիքների համար կառուցվելիք և այդպես էլ հիմքերը չդրված «Հունանի լճի» շինարարությունը կշարունակվի,բոլոր հնչեցված խնդիրները կուսումնասիրվեն և ինչ-որ տարբերակ կմշակվի դրանց լուծման համար՝ ներկաներին վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։ Կապանցիների հետ հանդիպումը, սակայն, ջերմ ծափողջույններից քիչ-քիչ անցավ նյարդացնող ու անհանդուրժողական մթնոլորտի։ Նախ սուլոցներով հնչեցված հարցին պատասխանելու հնարավորություն չտվեցին Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանին։ Հանդիպման ընթացքում իրարից բարձրախոս խլելու, միմյանց հրմշտելով առաջ մղվելու ցանկությունը բարկացրեց Փաշինյանին։ Երկրի գործադիրի ղեկավարը քանիցս զսպվածության, միմյանց հարգելու կոչ արեց,ապարդյուն։ Մի խումբ երեխաների հետ լուսանկարվելուց հետո վարչապետը ուղևորվեց դեպի «Սյունիք ֆուդ» պահածոների գործարան։ Մարգարիտա Մանուկյան