Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հեղափոխության դեմքերն ու դեպքերը»՝ Մաշտոցի պողոտայում (տեսանյութ)

Հասարակություն
111

«Հոդված 3» ակումբը «MIND» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել է ցուցահանդես «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագրով։ Այն տեղի է ունենում հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը՝ խորհրդանշելով ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացման եզակի հաղթանակը։ Ցուցադրվելու են Թավշյա հեղափոխության օրերին արված լուսանկարներ, պոստերներ, վիդեոներ, կարգախոսներ և անեկդոտներ, որոնք հավաքագրվել են բաց հայտարարության միջոցով։ Ի դեպ, հուլիսի 5-ին լրանում է նաև «Հոդված 3» ակումբի հիմնադրման երկամյակը: