Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրությունը փոփոխության կարիք չունի». Հրայր Թովմասյան

Քաղաքականություն
sd

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի համար  գործող Սահմանադրությունը փոփոխության կարիք չունի։ Եթե նա կրկին ստանձներ սահմանադրություն գրելու առաքելությունը, ապա որևէ հոդված չէր լինի, որը նա այլ կերպ կձևակերպեր. «Պիտի ասեք՝ որտե՞ղ է խնդիր առաջացել, ես կասեմ, որ բոլոր պրոցեսները ընթանում են սահմանադրությամբ կանխորոշված, նախատեսված մեխանիզմներով»: Սահմանադրության օրվա տոնակատարությունների գլխավոր միջոցառումն այսօր սահմանադրական դատարանում էր։ ՍԴ նախագահի խոսքով օրը բոլոր քաղաքացիների համար մեծ խորհուրդ ունի, այն մարմնավորում է հայրենիքի ազատությունն ու անկախությունը։ Շնորհավորական խոսք ուղղեց նաև ՀՀ նախագահը. «Սահմանադրությունը համարվում է երկրի անկախության խորհրդանիշը, սակայն դրա խորհրդանիշը օրինապաշտ և օրենքով պաշտպանված քաղաքացին է»: Հրայր Թովմասյանն Արմեն Սարգսյանին հրավիրեց սահմանադրության տեսքով տորթը կտրելու՝ կատակելով, որ նախագահն անձեռնամխելի է և միայն նա կարող է անել դա։ Նախագահն էլ իր հերթին հավաքվածներին հրավիրեց՝ պատճառաբանելով, որ միայնակ չի կարող: