Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Զ․ Սարգսյանը պատրաստ է ստանձնել ԵԿՄ նախագահի պաշտոնը. 1in.am

Քաղաքականություն
00-160

Այսօր՝ հուլիսի 5-ին, ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ ԵԿՄ ակտիվի նիստ: Նիստին մասնակցող ավելի քան 200 երկրապահներ հավաքվել էին քննարկելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դիտարկելու միության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները, ԵԿՄ առաջիկա վարչության նիստի և արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: Վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրեցին ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: «Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ», – իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը, ով նաև պատրաստակամություն հայտնեց ստանձնելու Երկրապահի դերը որպես մեր պետականության կայացման, հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործում հանրությանը իրապես ներկայացնելու գործը: Ավելին՝ այստեղ