Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարը ռիսկային գոտի է, լուծումներ գտնելը շատ դժվար է. Կարինե Դանիելյան (տեսանյութ)

Տնտեսություն
Karine-Danielyan

Ամուլսարում ստեղծվել է շատ լուրջ ռիսկային գոտի, բայց միաժամանակ լուծումներ գտնելը շատ դժվար է: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը: «Խնդիրը կայանում է նրանում, որ «Լիդիան Արմենիա» կազմակերպությունն աշխատել է բաց և մեծ գումարներ է ծախսել սոցիալական խնդիրները լուծելու և բնապահպանական խնդիրներին աջակցելու համար: Դրա համար նա իրավունք ունի ասելու, որ բնապահպանների առաջադրած խնդիրները հաշվի են առել: Նրանք իրավունք կունենան դիմելու Միջազգային դատարան, և Հայաստանի համար լուրջ խնդիրներ կառաջանան»,- նշում է Կարինե Դանիելյանը: Ըստ նրա՝ պետք է անցկացնել շրջակա միջավայրի ազդեցության նոր քննություն: «Օրենքը թույլ է տալիս, որ եթե նոր հանգամանքներ են բացահայտվում, ապա կարելի է նոր քննություն անել և նոր որոշում ընդունել: Երևի թե դա միակ ճանապարհն է, բայց որքանով դա կարելի է իրակաանցնել առանց հետո Միջազգային դատարան դիմելու, դժվարանում եմ ասել»: