Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ու՞մ վրա է կրակել  Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի տղան 11 տարի առաջ  (տեսանյութ)

Հասարակություն
Davit

Սոցիալական տարբեր հարթակներում քննարկվում է, թե ով է Դավիթ Սիմոնյանը, որը հաղորդում է ներկայացրել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի  11 տարի առաջ կատարած հանցագործության մասին:  11 տարի անց  նա դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ Դրանում վերջինս նշել է, որ Հայկ Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ- սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Լրագրողները լավ ծանոթ են  Դավիթ Սիմոնյանին, քանի որ տարբեր ընտրությունների ժամանակ աչքի է ընկել։ 2013թ. նախագահի ընտրությունների ժամանակ, Դ.Սիմոնյանն իրեն ոչ կոռեկտ է պահել «Ա1+»-ի լրագրողների հանդեպ: Մանրամասները՝ տեսանյութում: