Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիմ Բալայանը պատմեց, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը մարդ ուղարկել՝ իրեն ճնշելու համար. Առավոտ  (տեսանյութ)

Քաղաքականություն
Kim_Balayan_6

Այսօր Սահմանադրության օրն է եւ ՍԴ նախկին անդամ, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանը «Հայացք» ակումբում ուշագրավ հայտարարություն արեց: Նա կոնկրետ դեպք պատմեց, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը մարդ ուղարկել՝ իր վրա, որպես ՍԴ անդամ, ճնշում գործադրելու համար: Նախ, Կիմ Բալայանն ասաց, որ «մեր պրակտիկայում շատ դեպքեր են եղել, երբ գալիս են պետական մարմնի եւ մարդու իրավունքի բախում եւ 99 տոկոսով անպայման հաղթում է պետական մարմինը»: Կիմ Բալայանն ասաց. «Մեծամասամբ ՀՀ-ում մինչեւ հեղափոխությունը գործել է հեռախոսային իրավունքը: Դատական իշխանության ներկայացուցիչներից շատերն ասում են, որ որեւիցե ճնշում իրենց վրա քաղաքական մարմինների չի եղել, եւ փորձում են ցույց տալ, որ իբր մարդիկ իրենց ներքին համոզումով թե ղեկավարությանը որը դուր կգա, այդպես ընթացել են, բայց ես պրակտիկորեն կարող եմ ասել, եթե դուք փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրույց ունենաք, նրանք կասեն՝ եղել են նաեւ ցուցակային գործեր, ցուցակ, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Այդպիսի գործեր մենք ունեցել ենք: Հեղափոխությունից հետո հասարակությունը պատրաստ չի նաեւ ցնցումների: Ամբողջ դատական համակարգը կազմալուծվեց, երբ ՀՀ վարչապետն ասեց՝ ես չեմ միջամտելու դատական ֆունկցիաների իրականացմանը, ուղղակիորեն չգիտեին ինչ անեն, բա սովորել էին արդեն, որ միջամտություն պետք է լինի, որ իրենք կարողանան ընթացք տալ: Հիմա ոչ իրա վերադասն է ռիսկ անում ցուցում տա, ոչ ՀՀ վարչապետն է տալիս, ի՞նչ անեն: Բարեբախտաբար, ադապտացիան շուտ սկսեց տեղի ունենալ, դատավորները սկսեցին ինքնուրույն որոշումներ կայացնել»:  Ամբողջական հոդվածն՝ այստեղ