Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի քայլերթ՝ ի սատարումն Ամուլսարի հանքի ճանապարհը փակած քաղաքացիների (տեսանյութ)

Հասարակություն
astx

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները իրազեկման ակցիա են անցկացնում Խաչքարերի պուրկում՝ նախարարության երրորդ մասնաշենքի դիմաց։ Նրանք պատրաստվում են քայլերթ անցկացնել ի պաշտպանություն Ջերմուկի եւ Գնդեվազի բնակիչների։ Բնապահպանները տեղյակ են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը այցելելու է Ամուլսար՝ տեղում ծանոթանալու իրավիճակի հետ։ նրանք հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը հարցին լուծում կտա։ Ակցիային ներկա է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, ով նշեց, որ միշտ եղել է բնապահպան ու շարունակելու է բնապահպան մնալ, իսկ Ամուլսարի հարցն ըստ նրա՝ ռազմավարական նշանակություն ունի, ալյապես մենք կզրկվենք Ջերմուկի մաքուր ջրից։ Ակցիայի մաանակիցները երթը կեզրափակեն Լիդիան Արմենիա գրասենյակի մոտ։