Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատուն» ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը

Մշակույթ
ciran1

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը միջազգային բարձր վարկանիշ ունի և ՀՀ- ում օտարերկրյա, մասնավորապես Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատները, ուրախ են, որ համագործակցում են, կարելի է ասել՝ ակունքներից ։ ՀՀ- ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս  Քիսլերի խոսքով, այս տասնհինգ տարիների ընթացքում գերմանական արտադրության ավելի քան 100 ֆիլմ է ցուցադրվել։ Այս տարի «Արտադրված է Գերմանիայում» խորագրով գերմանական ֆիլմերի պաշտոնական օրը հուլիսի 12-ն է։ Ցուցադրվող վեց ֆիլմից դեսպանը առանձնացրեց Ռոմի Շնայդերին  նվիրված՝ «Երեք օր Քիբերոնում» ֆիլմը։ Դեսպանը խոսեց նաև հոկտեմբեր ամսից Երևանում գործող Գյոթեի ինստիտուտի և նրանց կողմից, մասնավորապես, այս կինոփառատոնին բերված մասնակցության մասին։ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմը՝ Ռոբեր Գեդիկյանի «Առանձնատուն»-ն է։ Փառատոնին 18 ֆրանկոֆոն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է ներկայացվելու և երկու վավերագրական։ Աաջին տարին է, որ փառատոնին միացել է նաև  Բուլղարիայի դեսպանատունը, և դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա- Կայմակտչիևան ուրախ է համագործակցել նման նախագծի հետ, որի կարգախոսը, նրա խոսքով, կարելի է համարել «մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկ» և որի մոտեցումը բազմազանությունն ու հանդուրժողականությունն է։ Բուլղարիան կմասնակցի երկու ֆիլմով, որից մեկը՝ «Բնաջնջում»-ն է՝ Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին բուլղար ժողովրդի կոտորածների մասին։ Կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը հայտնեց, որ «Ոսկե ծիրանի» հետ hամագործակցում են նաև Լեհաստանի, Կանադայի և Շվեդիայի դեսպանատները։ Վերջինս հովանավորում է Բերգմանի 100-ամյակին նվիրված լեգենդար ռեժիսորի ֆիլմերի հետահայաց  ցուցադրությունը։