Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չեմ պնդում, որ նախարարը սխալվել է. Պուշկինի անվան դպրոցի տնօրեն (տեսանյութ)

Հասարակություն
Pushkintnoren

Երևանի թիվ 8 Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի խոսքով դպրոցը 2006 թվականին ստացել է 1-ից 10-րդ դասարաններում կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա, որն էլ իրավասու մարմինների կողմից անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել: Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»: 2010-ին տարանջատվեցին տարրական և հիմնական կրթությունը և առանձնացված լիցենզիաներ ունենալու պահանջ դրվեց, ըստ Նատալյա Ստեփանյանի օրենքը հետադարձ ուժ չի տվել արդեն գործող դպրոցներին և նոր պահանջը չի կարող վերաբերվել գործող դպրոցներին: Պուշկինի անվան դպրոցի տնօրենը չի պնդում, որ նախարարը սխալվել է,  կամ էլ ոչ տեղին գրառում է արել. «Դա մեկնաբանման խնդիր է, ես դեմ չեմ, որ ամեն բան ըստ նոր կարգի լինի, բայց պնդել, որ նախորդ արտոնագիրը տարրական կրթության իրականացում թույլ չի տալիս, դա, կարծում եմ, իրավական տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ»: