Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք կաշկանդված չենք Մարտի մեկի գործով որեւէ նախկին պաշտոնյայի կանչել հարցաքննության» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-1

Այսօր կառավարության նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մարտի մեկի գործով իրենք ծանուցում են ուղարկել նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որը սակայն չի ներկայացել.

«Միիքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Մենք կաշկանդված չենք Մարտի մեկի գործով որեւէ նախկին պաշտոնյայի կանչել հարցաքննության եւ նպաստել գործի լիարժեք բացահայտմանը»,- նշեց Սասուն Խաչատրյանը։

Սասուն Խաչատրյանը  հաստատեց, որ  Ռոբերտ Քոչարյանին ծանուցում ուղարկել են։