Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17 սպանության դեպք Շիրակի, 24 դեպք էլ Լոռու մարզում 1998թ.-ից մինչ օրս չի բացահայտվել 

Քաղաքականություն
index5

1998 թ.-ից մինչ օրս Լոռու և Շիրակի մարզերում ընդհանուր թվով 41 սպանության դեպք չի բացահայտվել: Նրանցից մեկը դեռևս նախաքննության փուլում է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից՝ ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018 թ. մայիսի 30-ի հարցմանը: Ավելի վաղ 1998թ.-ից մինչ օրս Լոռու և Շիրակի մարզերում սպանության չբացահայտված դեպքերի և դրանց հիման վրա հարուցված քրեական գործերի ընթացքի ու մահացած անձանց անուն, ազգանունների մասին տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել էինք ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի դատախազություններ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2018 թ. մայիսի 11-ի հարցումներին երկու մարզերի դատախազներն էլ պատասխանել էին, որ սպանության հիմքով հանցագործությունների, հարուցված քրեական գործերի ընթացքի մասին տեղեկատվությանը տիրապետում է ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը, իսկ մահացած անձանց անուն, ազգանունների հաշվառում Դատախազությունը չի վարում: ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի տեղակալ Արթուր Անտոնյանը մեր՝ 2018 թ. մայիսի 30-ի հարցման պատասխանում տեղեկություն է տրամադրել ինչպես երկու մարզերում չբացահայտված սպանությունների քանակի վերաբերյալ՝ ըստ տարիների, այնպես էլ դրանցով հարուցված քրեական գործերի կասեցման հիմքերի վերաբերյալ: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ